Նախկին ՔՊ-ականը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրենից պահանջել են 480 հազար ԱՄՆ դոլար գումար և սպառնացել, որ եթե այդ գումարը չտա, իրենով են զբաղվելու
Մայիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչություն է զանգահարել Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Թաթուլ Ասիլյանը և հայտնել, որ ոմն Համիկ Ղազարյանը սպառնացել և 480 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պանաջել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Տավուշի մարզային քրեական վարչություն է հրավիրվել Թ․Ասիլյանը և հայտնել, որ 2023թ․ իր մտերիմ Գևորգ Գևորգյանի միջնորդությամբ գործարքի մեջ է մտել Աշտարակ քաղաքի բնակիչ ոմն Գիեռոի հետ վերջինիս համար հողային հարցեր լուծելու նպատակով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Թ․ Ասիլյանը ոստիկաններին հայտնել է, որ Գիեռոն իրեն կանխավճար է տվել 60 հազար ԱՄՆ դոլար, սակայն նշված գործարքը չի կարողացել ավարտին հասցնել և այդ օրը իրեն է զանգահարել իր ծանոթ, Երևանի բնակիչ 50-ամյա Հմայակ Ղ․-ն և հայտնել, որ Գիեռոի պարտքը պիտի ստանա ինքը, պահանջել է 480 հազար ԱՄՆ դոլար և սպառնացել, որ եթե չտա այդ գումարը, իրենով են զբաղվելու, որից Թ, Ասիլյանը զգացել է կյանքի և առողջությանը սպառնացող իրական վտանգ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Թ․Ասիլյանի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Թ․ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ է եղել, ով հեռացվել է կուսակցությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, ՔՊ-ից հեռացված Թաթուլ Աշոտի Ասիլյանին մեղադրանք էր առաջադրվել։ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ՝ կաշառքի միջնորդության՝ պատրվակով ստացել էր գույք՝ դրամական միջոց։
Այսպես. Արամ Տեր-Խաչատրյանը 2015 թվականի նոյեմբերի 20-ից հանդիսացել է «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊ ընկերության մասնակից, ինչպես նաև՝ տնօրեն։ Վերջինիս պատկանող ընկերության կողմից 2019 թվականի հունիսի 18-ի թիվ 7310 առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/6 հասցեում գտնվող, 01- 0004-01-06-0548 կադաստրային ծածկագրով, 2160մ2 մակերեսով հողատարածքը, որում բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար դեռևս 2011 թվականի մայիսի 6-ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է թիվ 01/18-Շ-102 շինարարության թույլտվությունը՝ 1100 օր ժամկետով։ «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հիշյալ` Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/6 հասցեի հողատարածքում կառուցապատման համար քաղաքաշինական հնարավոր խոչընդոտների, այդ թվում՝ շինարարության թույլտվության չտրամադրման, նախկինում տրված շինարարության թույլտվության ժամկետը չերկարաձգելու մտավախության մասին Արամ Տեր-Խաչատրյանը 2022 թվականի նոյեմբերին տեղեկացրել է իր ծանոթ Գևորգ Գևորգյանին՝ նշելով խնդրի դրական լուծման դեպքում՝ համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրաստակամության մասին։
Արամ Տեր-Խաչատրյանի կողմից պաշտոնատար անձանց կաշառք տալուն օժանդակելու դիտավորությամբ, Գևորգ Գևորգյանը նրան խորհուրդ է տվել իր միջոցով դիմել՝ ծանոթին՝ Թաթուլ Ասիլյանին՝ հայտնելով, որ նա անհրաժեշտ կապեր ունի համապատասխան պաշտոնատար անձանց շրջանում։ Ընդունելով Գևորգ Գևորգյանի խորհուրդը՝ Արամ Տեր-Խաչատրյանը 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նրա միջոցով վերոհիշյալ խնդրի մասին տեղեկացրել է Թաթուլ Ասիլյանին: Տեղեկանալով Արամ Տեր-Խաչատրյանի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին և նպատակ չունենալով նրան պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման համար հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դարամական միջոց ստանալու դիտավորությամբ Թաթուլ Ասիլյանը Գևորգ Գևորգյանին վստահեցրել է թե իբր, Երևան քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, ովքեր 80.000.000 ՀՀ դրամի դիմաց կարող են կազմակերպել Արամ Տեր-Խաչատրյանին պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը: Ընդ որում, Թաթուլ Ասիյանը Գևորգ Գևորգյանին հայտնել է նաև, թե իբր հիշյալ՝ 80.000.000 ՀՀ դրամից շուրջ 40-50.000.000 ՀՀ դրամն իր ծանոթ պաշտոնատար անձինք պահանջել են որպես կաշառք, իսկ գործընթացը սկսելու համար նախնական անհրաժեշտ է նրանց փոխանցել 40.000.000 ՀՀ դրամ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։