ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. ՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ՝ պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության «հերն անիծած» «Mercedes G»-ի վարորդին, ով «յաշիկ»-ով տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 4-ին, SHAMSHYAN.com-ը ֆեյսբուքյան և յութուբյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է «Mercedes G» (յաշիկ) մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցում կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի կարգադրությամբ ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները հայտնաբերել են «հերոսին» և ավտոմեքենայով տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը եղել է Երևանի բնակիչ 27-ամյա Ա Հ.-ն, ով նաեւ ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Պարեկային ծառայությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում պարեկները տաք հետքերով կհայտնաբերեն նման «թաթալաբազներին»։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է «յաշիկավարը» կոպիտ կերպով խախտում երթևեկության կանոնները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։