211652_close_icon
views-count4005 դիտում article-date 23:16 12-04-2021

Խուզարկությամբ հայտնաբերվածը հաշիշ էր․ Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։

Իրավապահները ժամը 13.30-ի սահմաններում Սայաթ-Նովայի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի 29-ամյա մի բնակչի։

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգվածով ապակյա գլանակ և 10 փաթեթ հաշիշի նմանվող շագանակագույն զանգված:

Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր