211652_close_icon
views-count1732 դիտում article-date 11:44 04-06-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչքան էլ Պարեկային ծառայությունը հորդորի, միևնույն է, կան «ուղեղից թոփալ» վարորդներ, որ երթևեկում են հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչքան էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը հորդորի վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ցավոք կան որոշ «ուղեղից թոփալ» վարորդներ, ովքեր ոչ միայն պարզապես խախտում են կատարում, այլ իրենց կողմից կատարած կոպիտ խախտումը մարդկային կյանք է արժենում։

Վիճակագրությունը ցույց է տվել, որ շատ դեպքերում ողբերգական ավտովթարների պատճառը կայանում է նրանում, որ որոշ վարորդներ երթևեկում են հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով նաև մյուս վարորդների համար։

Երեկ՝ հունիսի 3-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցում երթևեկում էր հանդիպակաց գոտիով։ Թե ով է այս հերթական «ծալապակասը», երևի թե պետք է շատ արագ պարզեն ու հայտնաբերեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակի պարեկները։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է «Opel»-ը կոպիտ կերպով խախտում երթևեկության կանոնները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր