206782 դիտում
10:08 11-02-2023
Hummer-ի 26-ամյա վարորդին ոստիկանները հայտնաբերել են ժողովրդին հայտնի «Վաղարշ և որդիներ․ ոսկու աշխարհի» մոտ․ ժամանել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ գիշերը ժամը 03։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ տաք հետքերով ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Խորենացի փողոցում, ժողովորդին հայտնի «Ոսկու աշխարհի» մոտ հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Գեղամ Սահրադյանին։
Ինչես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ով խուլիգանություն կատարելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասման, թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 0․9 գրամ քաշով թղթի մեջ փաթաթված բյուրեղանման, «մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նվանվող զանգված։ Իսկ դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 5 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ, ինչպես նաև Hummer-ի վնասված անվադողը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Սահրադյանը նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա երբ հոգեբուժարանից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, նա այդ հիվանդանոցից դիմել է փախուստի։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 10-ի երեկոյան մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Երևանում։
Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի։
Պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթևեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։
Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել Hummer փախուստը։
Դրանից հետո Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։
Hummer-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։
Արամի փողոցում հայտնաբերվել է նաև կրակված պարկուճ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանն ու Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը,
Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 262+
262+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2504 դիտում
08:48 13-02-2014
«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ֊ի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի կինը տուգանվել է 65 միլիոնով․ ՀԺ
9052 դիտում
21:51 09-06-2014
«Վաղարշ և որդիներ» Ոսկու շուկայի սեփականատերը երբեմն բարի գործեր էլ է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
15604 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35864 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց