211652_close_icon
views-count820 դիտում article-date 12:08 15-11-2026

Կոտայքի պարեկները գործարար Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պլաշատկա»․ Ն․ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է զենք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես ավելի վաղ «Մեգանյուզ» լրատվամիջոցը հայտնել էր, նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում բերման է ենթարկվել գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն․ Նալբանդյանը եղել է «Range Rover» մակնիշի «888 RR 88» համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «Mercedes G» մակնիշի «652 61» համարանիշի ավտոմեքենայով։ Նշված ավտոմեքենաները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից տեղափոխվել են ՊԾ Կոտայքի  մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք՝ ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «գայի պլաշատկա»։ «Մեգանյուզի» բացառիկ տեղեկություններով Ն․ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է Արցախի Հանրապետության նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրված զենք։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ն․ Նալբանդյանը ու նրա հետ եղած անձինք ազատ են արձակվել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Մեգանյուզի»-ը՝ նոյեմբերի 12-ին, իրավապահները ոստիկանության բաժին են տեղափոխել գործարար Նարեկ Նալբանդյանին։

Խմբագրության աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքի պահին Նալբանդյանը եղել է իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցների հետ՝ երկու ավտոմեքենայով՝ «Range Rover» և «Mercedes-Benz G-Class» մակնիշների, որոնք տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրված զենք:  «Մեգանյուզը» փորձում է դեպքի մանրամասների և իրավական ընթացակարգերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Թարմացված. Դեպքի առնչությամբ «Մեգանյուզի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը պարզաբանել է. «Պարեկային ծառայության աշխատակիցները ուղեկցումով երթևեկելու համար կանգնեցրել են 2 տրանսպորտային միջոց։ Մեքենաներից մեկում հայտնաբերվել է մարտական ատրճանակ։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստուգվել է զենքի օրինականությունը»։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր