2657 դիտում
08:48 13-02-2014
«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ֊ի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի կինը տուգանվել է 65 միլիոնով․ ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում դեկտեմբեր ամսին իրականացրած ստուգումների արդյունքում ընկերության տնօրեն Նունե Նալբանդյանը տուգանվել է 65 միլիոն դրամով։ Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի արդյունքում գլխավոր պետական տեսուչը ներկայացրել է համապատասխան որոշումը՝ հղում անելով Վարչական իրավախախտումների մասին օրեսնգրքի 189,1 հոդվածին։
Այս մասին «ՀԺ»-ին հայտնել է գլխավոր պետական տեսուչը՝ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը։ Նիստին չեն ներկայացել ոչ ոչ տնօրենը, որը գործարար Վաղարշ Աբրահամյանի կինն է, ոչ նրա լիազոր ներկայացուցիչը։ Փոխարենը նիստին մասնակցել են Վաղարշ Աբրահամյանի որդին, գործարարի խորհրդականը և անվտանգության աշխատակիցը, ովքեր համապատասխան լիազորագիր չեն ունեցել։ Նիստի արձանագրությունը ստանալու ժամանակ ադեն ներկայացել են գործարարի որդին և Նունե Նալբանդյանի լիազորված անձը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
19:23 13-02-2023
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի նոր որոշմամբ թույլատրվել է «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ՍՊԸ գործունեությունը
1750 դիտում
23:07 08-02-2023
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել
Այս բաժնից
505 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
652 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1123 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը