211652_close_icon
views-count316 դիտում article-date 13:07 14-11-2026

Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզում․ Հայանիստում խմելու ջուրը անխնա հոսում է ամբողջ փողոցով մեկ, «Վեոլիա ջուրը» կարծես գլուխը մտցրել է ավազի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արարատի մարզի Հայանիստ գյուղի Կոնստանտին Օրբելյան փողոցի բնակիչները ահազանգում են, որ փողոցում խմելու ջուրը անխնա հոսում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբողջ փողոցով մեկ ջուրը հոսում է՝ առաջացնելով անհարմարություններ, իսկ բնակիչները չգիտեն՝ ում դիմել և ինչ անել, որպեսզի խնդիրը հնարավորինս արագ լուծվի։

Բնակիչները վրդովված ասում են.

«Ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է խմելու ջուրը հոսում ու կորչում։ Սա ի՞նչ վերաբերմունք է։ Մի՞թե այդքան դժվար է համապատասխան մասնագետներ ուղարկել և վերացնել խնդիրը։ Մենք չգիտենք՝ ում դիմենք, որ վերջապես մեկը ուշադրություն դարձնի այս խնդրին։ Խմելու ջուրը թանկ ռեսուրս է, իսկ այստեղ այն անխնա հոսում է ամբողջ փողոցով մեկ»։

Ստացվում է՝ այն դեպքում, երբ բազմաթիվ բնակավայրերում բնակիչները ստիպված են լինում սպասել խմելու ջրի մատակարարմանը, Հայանիստում խմելու ջուրը պարզապես կորչում է՝ հոսելով փողոցով մեկ։

Իսկ «Վեոլիա ջուր» ընկերությունը կարծես թե գլուխը մտցրել է ավազի մեջ՝ անտեսելով ստեղծված իրավիճակն ու բնակիչների մտահոգությունները։

Բնակիչները հույս ունեն, որ պատասխանատու կառույցները վերջապես կարձագանքեն ահազանգին և կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ խմելու ջրի կորուստը դադարեցնելու համար։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր