Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խիստ հանձնարարականի հետքերով. Կոտայքում պարեկները հայտնաբերել են մգացված ապակիներով «Mercedes G63»-ը. վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օրերս հերթական խիստ հանձնարարականն է տվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանին, որպեսզի պարեկային ծառայությունը շարունակի հայտնաբերել այն ավտոմեքենաների վարորդներին, որոնք երթևեկում են մգացված ապակիներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարար Ա. Սարգսյանի կարգադրությունը ՊԾ պետ Գ․ Զաքարյանը փոխանցել է ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների հրամանատարներին, որպեսզի պարեկները շարունակեն հայտնաբերել օրինախախտներին, այդ թվում՝ մգացված ապակիներով երթևեկողներին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes G63» մակնիշի ավտոմեքենան, որի ապակիները մգացված են, Երևանից երթևեկում է դեպի Կոտայքի մարզ։
Տեղում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ, ճշտում են՝ Կոտայքի մարզի որ հատվածով է երթևեկում նշված ավտոմեքենան, և դեպի Սևան ընթանալիս հայտնաբերում են այն, տեղում հատուկ սարքով չափում են կողային ապակիները և պարզում են, որ տեղեկությունը հավաստի է, ինչի համար վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության։
Պարեկային ծառայությունը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները, ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիությունը չգերազանցի թույլատրելի սահմանը, իսկ այս օրերին էլ վարորդները պարտադիր անցնեն ձմեռային անվադողերին։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության տեսանյութը՝ մգացված ապակիների դեմ պայքարի մասին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։