9097 դիտում
21:51 09-06-2014
«Վաղարշ և որդիներ» Ոսկու շուկայի սեփականատերը երբեմն բարի գործեր էլ է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի նորակառույց Սարալանջի պողոտան կառուցումից ի վեր հայտնի է եղել իր վտանգավորությամբ և բազմակի տեղի ունեցող ավտովթարներով, որը շինարարների կամ կառուցապատող ընկերությունների բացթողնման արդյունք է:
Նորակառույց ճանապարհի որոշ հատվածում քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական հանձնարարականով տեղադրվեցին երկաթե արգելապատնեշներ, իսկ ճանապարհային ոստիկանությունը տեղադրեց արագաչափ սարք, ինչի արդյունքում որոշ վարորդները սկսեցին զգոնություն ցուցաբերել և ճանապարհի նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը սկսեց նվազել, սակայն կան վարորդներ, ովքեր չեն զլանում մինչև վերջ սեղմել գազի սեղմակը ու չկարողանալով կառավարել ավտոմեքենան վթարի են ենթարկվում ու գլուխկոնձի տալով դառնում պատուհաս:
Արդեն մի քանի օր է նշված հատվածում շնորհիվ «Վաղարշ և որդիներ» Ոսկու աշխարհի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի աշխատանքներ են կատարվում երկաթե արգելապատնեշները երկարացնելու ուղղությամբ, և այդ թանկ հաճույքից առաջին հերթին ինչպես ասում է՝ շահում ես դու, շահում է պետությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2594 դիտում
08:48 13-02-2014
«Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ֊ի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի կինը տուգանվել է 65 միլիոնով․ ՀԺ