Արմավիրցիներն ասում են՝ կդիմենք ՆԳ և ՏԿԵ նախարարներին, որ մեր քաղաքի կարևոր փողոցներից մեկն ազատեն մեքենաների «գերեզմանոցից», որտեղ տիրում է գարշահոտ, քանի որ տեղի պարեկներն ու համայնքային ոստիկանները ջայլամի կեցվածք են ընդունել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Արդեն մի քանի ամիս է գրեթե ամեն օր SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Արմավիր քաղաքի բնակիչներից, ովքեր բարձրաձայնում ու արդարացիորեն իրենց վրդովմունքն են հայտնում Արմավիր քաղաքում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի մոտ տիրող հակասանիտարական, գարշահոտ վիճակի և ճանապարհն ամբողջությամբ «բլոկադայի» ենթարկելու համար։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կառույցների մոտով անցնելիս նախ հետիոտները պիտի առնվազն կամ «Մաուգլի», կամ «Տարզան» լինեն, որ կարողանան թռչկոտելով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաների վրայով անցնեն։ Իսկ ինչու ավտոմեքենաների, որովհետև այդ հատվածը, որը տրված է հետիոտների անցման համար, Արմավիրի ոստիկաններն ու պարեկները քննիչների հետ վերածել են ավտոմեքենաների «գերեզմանոցի»։
Նույնիսկ քաղաքացիներ կան, ովքեր նշում էին, որ այդ հատվածում նաև տիրում է գարշահոտ վիճակ, քանի որ գիշերային ժամերին որոշ «փնթիներ» իրենց բնական կարիքներն են հոգում ու այդ տարածքը կամաց-կամաց կարծես թե դառնում է հասարակական զուգարան։
Նման պատկեր էր տիրում Էջմիածնի և Աշտարակի Պարեկային ծառայության գումարտակների և համայնքային ոստիկանության բաժինների մոտ, և այդ ամենը երկարատև պայքարից հետո միայն մաքրվեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի միջամտության արդյունքում, որից հետո այդ տարածքները վերադարձվեցին հետիոտներին, մինչդեռ Արմավիր քաղաքում մարդիկ դեռևս չգիտեն, թե ինչքան է պահպանվելու ավտոմեքենաների զավթման դեպքը իրենց քաղաքում։
Մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«2 տարուց ավելի է՝ այս բարձիթողի վիճակն է։ Պարեկները թողնես անկապ փորձեն մարդկանց տուգանել, թե ինչու հետիոտնային անցումով չեն անցնում։ Բայց որ իրենց քթի տակ հետիոտնային ճանապարհը «բռնագրավել» են ու մարդիկ չգիտեն ինչպես անցնել փողոցը, թող հիմա էդ նույն պարեկները գան, էստեղով անցնեն, տեսնենք ոնց են հաղթահարելու ճանապարհը։ Ով է տեսել 21-րդ դարում քաղաքի ամենաբանուկ, ամենից շատ շարժ ունեցող փողոցում նման պատկեր լինի։
Էս հարցը պիտի հուզի նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանին, ինչու չէ, նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Արսեն Ոսկանյանին ու Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանին, չէ որ այս մեքենաները նշված փողոց բերել ու իջեցրել են պարեկները, իսկ հիմա ոնց իջեցրել են, թող այդպես էլ հեռացնեն, որպեսզի քաղաքացիները կարողանան հետիոտնային ճանապարհը անցնել անվտանգ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մի քանի անգամ, այդ թվում՝ սեպտեմբերի 22-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութեր էր հրապարակել, որոնցով պատկան մարմիններին էին ներկայացրել Վաղարշապատ քաղաքի Կամոյի փողոցում՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի մոտ տիրող ոչ պատշաճ տեսարանի մասին, որի մասին հազարավոր էջմիածնեցիներ արդարացիորեն բարձրաձայնել էին, որպեսզի այդ տեսարանը վերացվեր։
Հրապարակումից կարճ ժամանակ անց գրեթե 20 տարի էջմիածնեցիների համար անդուր այդ տեսարանի «ապամոնտաժումն» իրականացվել էր միայն ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջամտության ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի անմիջական աշխատանքի շնորհիվ, թեպետ այդ ամենը ո՛չ ՆԳ նախարար Ա․ Սարգսյանի, ո՛չ ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանի իրավասության մեջ չէր մտնում, բայց քանի որ հազարավոր բնակիչներ դիմել էին նրանց, ժամերի ընթացքում խնդիրը լուծվել էր ի շահ էջմիածնեցիների։
Մեկ օր էր պահանջվել, որ տարածքը մաքրվեր տարիներ շարունակ մահվան ելքով վրաերթերի, ողբերգական ավտովթարների հետևանքով այդ տարածքում ավտոքարշակներով բերված ու կայանված՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաներից, իսկ որոշ հատվածներ էլ փնթի քաղաքացիների կողմից օգտագործվել էր որպես պետքարան։
Վաղարշապատի ոստիկանները բոլոր ավտոմեքենաները տեղափոխելուց հետո նաև կատարել էին այդ տարածքի լվացման ու մաքրման աշխատանքներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին.
«20 տարի էդ ահավոր տեսարանին էինք ականատես լինում, 20 տարի էդ տարածքը դարձել էր վթարված մեքենաների «գերեզմանոց»։ Շատ ենք դիմել Արմավիրի մարզպետարան, Էջմիածնի քաղաքապետարան, բայց միայն խոստումներ էին տալիս։ Իսկ այդ ընթացքում մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաների քանակը ոչ թե պակասում, այլ ավելանում էր։ Ամբողջ երթևեկելի գոտու աջակողմյան հատվածը գրավված էր։ Հասել էր արդեն մինչև խաչմերուկ՝ լուսակիրների մոտ։
Ճիշտն ասած վերջին հույսով դիմեցին ՆԳ նախարար Ա․ Սարսգյանին և ՏԿԵ նախարար Դ․ Խուդաթյանին, բայց մտածում էինք նաև, որ դա իրենց իրավասության մեջ չէ ու էդպիսի պատասխան կստանանք։ Բայց դե մենք էլ մեր կանալներն ունենք ու իմացանք, որ հենց իրենց միջամտության ու հանձնարարականի արդյունքում այդ ամենը հեռացվեց։
Նաև շնորհակալություն ենք հայտնում Ա․ Սարգսյանին, Դ․ Խուդաթյանին և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներին, որովհետև հենց նրանք վերջապես մեզ փրկեցին ամեն օր այդ անհարմար տեսարանի ականատեսը լինելուց»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։