211652_close_icon
views-count988 դիտում article-date 22:49 15-11-2026

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում «Jeep»-ի, «Opel»-ի և «Gaz-24-10»-ի բախման հետևանքով տատը, պապն ու թոռը տեղափոխվել են հիվանդանոց․ իրավապահները պարզում են վթարի հետևանքով uատկած 4 ձիերի տերերի ինքնությունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի դեպի Հրազդան և Ծաղկաձոր տանող ոլորապտույտ հատվածում՝ կամրջի հարևանությամբ, «Jeep», «Opel» և «Gaz-24-10» մակնիշի ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, բախվել են 4 ձիերի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով 3 հոգի, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են՝ տատը, պապն ու թոռը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։

Բախման հետևանքով 4 ձիերն էլ սատկել են։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, վիրավորների և ձիերի տերերի ինքնությունները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավելի քան 17 ժամ է՝ ձիերի մարմիններն ընկած են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, մինչդեռ պետք է շատ արագ հայտնվեն տերերը, կան դրանք թաղեն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր