211652_close_icon
views-count3610 դիտում article-date 19:35 11-05-2026

Մինչ Կոտայքի մարզպետը, Աբովյանի քաղաքապետն ու Արզնու համայնքապետը պայքարում են բնությունն աղտոտողների դեմ, Նոր Հաճնի քաղաքապետը ուղտի ականջում քնած է․ իր տարածքում գտնվող բնության գողտրիկ անկյունը վերածվում է աղբանոցի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին տարիներին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ցուցաբերում է բավականին հետևողականություն, որպեսզի իր ղեկավարած մարզում ոտնձգություններ չիրականացվեն բնության նկատմամբ, և պետական չինովնիկները համագործակցեն քաղաքացիների հետ ու կանխեն բնությունը աղտոտելու դեպքերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոր Հաճն վարչական շրջանում գտնվող «Արգել ՀԷԿ»-ի հարևանությամբ գտնվող հատվածում տևական ժամանակ է՝ քաղաքացիները ամբողջությամբ աղտոտում են տարածքը, և այդ ամենի հետևանքով բնության այդ հրաշք հատվածում տիրում է հակասանիտարական վիճակ։

Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը, ով թիվ 1 պաշտոնյան է, ով այդ հատվածում  պետք է թույլ չտա աղտոտման դեպքերը, կարծես թե ուղտի ականջում քնած լինի կամ ջայլամի կեցվածք է ընդունել։

Մինչդեռ Կոտայքի մարզում նույնը չես կարող ասել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի և նրա աշխատակազմի, Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի և նրա աշխատակազմի մասին, ովքեր, առանց չափազանցության, 24-ժամյա ռեժիմով Կոտայքի մարզպետ Ա. Սահակյանի գլխավորությամբ աշխատում են բնությունը պահպանելու ուղղությամբ, ինչը բնակչության շրջանում դրական գնահատականի է արժանանում։

Արդյո՞ք Նոր Հաճնի քաղաքապետը միջոցներ կձեռնարկի իր վարչական շրջանում կանխելու որոշ փնթի քաղաքացիների կողմից աղբը ձորը թափելու արատավոր երևույթը կանխելու համար՝ երևի թե դրա պատասխանը միայն ինքը կարող է տալ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր