1689 դիտում
16:04 02-11-2022
Ենթադրում եմ, որ բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած հայտարարություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասաց․
«Ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որ որևիցե լրջություն նրա արտահայտությունների մեջ չտեսա։ Մտավախություն ունեմ, որ նրա արտահայտած մտքերն այդքան էլ իրենը չէին»։
Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ ասելով, որ Լուկաշենկոն չի հայտարարությունների հեղինակը, Սիմոնյանը պատասխանեց․ « Կարող է Ալմաթիից, Բաքվից, Մոսկվայից լինել, բայց հաստատ ինքը չի մտքերի հեղինակը։ Ես կարծում եմ, որ ինքը շատ-շատ ներքին խնդիրներ ունի։ Ես ենթադրում եմ, որ բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է»,- եզրափակեց Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ն հակադրել Ադրբեջանին: «Հարցը դնել մի կողմից ՀԱՊԿ-ն դուք մեզ հետ եք, կամ ոչ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը, չի կարելի, դա ճիշտ չէ: Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը: Ինչ կլինի վաղը, չէ՞ որ նա հավերժ չէ, ոչ մեկ չգիտի, ուստի այդ հարցերը պետք է լուծել հիմա»,- ասել էր Բելառուսի նախագահը։

Նմանատիպ նյութեր
1251 դիտում
11:22 07-11-2015
Լուկաշենկոն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ
6425 դիտում
20:37 04-08-2014
Դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս․ Վահե Ղազարյան
Այս բաժնից
664 դիտում
23:26 25-11-2024
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Հայ-ռուսական համալսարան
739 դիտում
23:00 25-11-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
817 դիտում
22:24 25-11-2024
Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել