1956 դիտում
12:08 27-01-2020
Հայհոյանքի մշակույթը կարծես դուր է գալիս իշխանություններին, իսկ եթե դուր է գալիս, թող վայելեն մարդակերության ժամանակավոր խրախճանքը․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում իրենց հասցեին գրված վիրավորանքներին ու հայհոյախառն մեկնաբանություններին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Լուսավոր Հայաստանի» հետևորդներն ու համակիրները հաճախ հարցնում են, թե արդյո՞ք տեսնում ենք մեր հասցեին գրված հայհոյախառն մեկնաբանություններն ու վիրավորանքները։ Եվ, եթե տեսնում ենք, ապա ինչպե՞ս ենք վերաբերվում ստեղծված իրավիճակին։
Հարցադրման համատեքստում ուզում եմ արձանագրել հետևյալը. ոչ միայն տեսնում ենք, այլ նաև ցավով արձանագրում, որ սա է հեղափոխության թվացյալ պաշտպանների իրական դեմքը:
Ի հակադրություն այդ որակի՝ մեր հետևորդները զուսպ են ու քաղաքավարի։ Նրանք, որպես կանոն, զբաղված մարդիկ են ու Ֆեյսբուքում «հերոսանալու» ժամանակ ու կարիք չունեն։
Մեր գաղափարակիցները լուռ հետևում են և վստահաբար օր օրի շատանում։ Այլընտրանք չի կարող լինել, քանի որ մեր դավանածը հանդուրժող, այլատյացությունը բացառող, լայնախոհ և պարկեշտ մարդու տեսակն է՝ լուսավորական գաղափարներով ոգեշնչված։
Այս ամենի վերաբերյալ իմ ուղերձը հետևյալն է. ընկերնե՛ր, մի՛ անհանգստացեք, ոչինչ չի կարող մեզ ետ պահել մեր ընտրած ճանապարհից և, հատկապես, ֆեյսբուքյան ամբոխային դրսևորումները, որոնք չեն գերազանցում մի քանի հարյուրը։
Ի դեպ, հայհոյանքի այս մշակույթը, կարծես թե, դուր է գալիս իշխանություններին, նրանք ոչինչ չեն անում ատելության խոսքը նվազեցնելու ուղղությամբ։ Իսկ եթե դուր է գալիս, ապա թող վայելեն մարդակերության այս ժամանակավոր խրախճանքը։
Վերջաբանը տխուր է լինելու և առաջին հերթին՝ հենց կառավարող թիմի համար, քանի որ տարերային աղմուկ-աղաղակը որպես կանոն ապաքաղաքական է, ո՛չ սկզբունք ունի և ո՛չ էլ տրամաբանություն։ Ինչ-որ մի օր այն փոխելու է իր սլաքները՝ շարժվելով այն ուղղությամբ որտեղից սկիզբ է առել ու սաղմնավորվել»։
Նմանատիպ նյութեր
6464 դիտում
20:37 04-08-2014
Դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս․ Վահե Ղազարյան
4494 դիտում
09:24 14-09-2017
Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵՏՄ. դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ. Էդմոն Մարուքյան. «168 ժամ»
1986 դիտում
12:33 20-07-2021
ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին գոնե Երասխ տարեք, թող տեղում իրավիճակին ծանոթանան․ Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
895 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21196 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1177 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու