6500 դիտում
20:37 04-08-2014
Դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս․ Վահե Ղազարյան
«Արմենիա» հեռուսատաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․
«Արձակուրդի երկրորդ շաբաթվա ընթացքում արձանագրածս՝
Անկեղծության պակաս, մոլորություն
Չգիտեմ, թե ինչ քամի է մտել ու դուրս չի գալիս, բայց որ դրա հետևանքով մարդիկ այնքան են սովորել կեղծ լինել ուրիշների հետ, որ ի վերջո դադարել են նաև անկեղծ լինել իրենք իրենց հետ՝ փաստ է: Ու երբ մատնանշում, ավելին՝ ապացուցում ես այդ փաստը, սկսում են համառել ու դիմադրել՝ մոռանալով, որ մոլորության մեջ շարունակ համառելը՝ հիմարություն է /երբ կփորձես համոզել ինքդ քեզ, կհասկանաս, թե ինչքան խղճուկ են ուրիշին համոզելու քո փորձերը/…
Հետևություն- դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս:
Ներողամտության պակաս, չարություն, ծուլություն
Միշտ էլ համարել եմ, որ ներողամտությունը ուժեղ մարդու հատկանիշ է, որին հաջողվել է անցնել «սկզբում քեզ անտեսում են, հետո ծաղրում են, հետո ծեծում, հետո դու հաղթում ես» դժվարին և դաժան ճանապարհը: Շատերն են փորձում հաղթահարել այդ ճանապարհը, սակայն քչերին է հաջողվում: Ցավը նա է, որ ձախողածները թևաթափ են լինում և սկսում են լցվել չարությամբ ու ծուլությամբ: Իրենք իրենց սկսում են համոզել, որ միայն Ֆորտունան կույր չէ, այլև նրանք, ում նա երջանկացրել է /իբր դարդերս քիչ էր, հարևանն էլ մեքենա է առել/: Դա էլ բերում է ծուլության, որը վերջնականապես կրծում ու քայքայում է նրանց ձգտումներն ու արժանիքները:
Հետևություն- Սխալների դեպքում նվնվալու և ծնողներին մեղադրելու փոխարեն, պետք է դրանցից դաս քաղել:
Հ.Գ. Պետք է հասկանալ, որ սեփական անհույս վիճակը իրականում կարող է ոգևորիչ լինել, ինչն էլ կդրդի անարդարության դեմ պայքարի, այլ ոչ թե նրա հետ համագործակցության»:
Նմանատիպ նյութեր
3194 դիտում
17:30 18-06-2016
Հայ զինվորը ոչ մեկին և ոչ մի գնով չի զիջի ժողովրդի ազատությունը. Վահե Ղազարյան
3882 դիտում
22:46 17-09-2014
«Ժողովուրդը սովորական Ղազարյան Աշոտին դարձրեց Աշոտ Ղազարյան»․ aravot.am
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը