1649 դիտում
09:25 19-08-2022
ԱՄՆ-ն ու Իրանը կանգնած են համաձայնության շեմին․ «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են 2015 թվականի Իրանի միջուկային գործարքը փրկելու վերջնական առաջարկի նկատմամբ Իրանի կողմից ցուցաբերվող ամեն մի քայլ: Համաձայնագրի վերականգնման շուրջ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները շարունակվում են արդեն 16 ամիս: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Այն բանից հետո, երբ Իրանը երեքշաբթի օրը ներկայացրեց 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու մասին Եվրամիության միջնորդների առաջարկին գրավոր պատասխան, Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ համագործակցում է իր եվրոպացի գործընկերների հետ՝ Թեհրանի պատասխանը ուշադիր կերպով դիտարկելու համար:
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով, «Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձն Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու լավագույն և իսկապես ամենաարդյունավետ միջոցն է»։
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերեց համաձայնագրից և նորից պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Իրանի։ Դրանից հետո էր, որ Իրանը վերսկսեց իր միջուկային ծրագիրը, միեւնույն ժամանակ հայտարարելով, որ այն բացառապես խաղաղ նպատակներ ունի:
Իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին ասում է, որ 2022 թվականին Թեհրանի միջուկային ծրագիրը շատ է տարբերվում 2015 թվականի ծրագրից: Նրա խոսքերով, հենց իրանցիներն են ասում, որ իրենք հսկա առաջընթաց են գրանցում, և ծրագիրը առաջ է ընթանում շատ արագ:
Իրանագետներից Ալեքս Վաթանկան Skype-ի միջոցով «Ամերիկայի Ձայնին» ասել է, թե Իրանում իր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, այս գործարքը վերականգնելու հարցում Իրանում առկա է մեծ լավատեսություն: Ռուսաստանի դեմ սկսված պատժամիջոցների հետևանքներն Իրանին ավելի են մղում դեպի գործարքը վերականգնելու բանակցություններ:
«Եվ հենց հիմա բացվել է ավելի շատ նավթ վաճառելու հնարավորություն: Ու քանի որ Իրանն ունի ֆինանսական մեծ խնդիրներ, սա մի լավ հնարավորություն է այդ նպատակին հասնելու համար»,- ասում է վերլուծաբանը:
ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ մեկ այլ խնդիր է Իրանում պահվող ամերիկացիների ազատ արձակումը։ Քաղաքական մեծաթիվ գործիչներ են ասում, որ Իրանի հետ ցանկացած նոր համաձայնագիր պիտի հիմնված լինի ամերիկացիներին ազատ արձակաելու պայմանի վրա:
Իրանի լրատվամիջոցները չորեքշաբթի օրը, մեջբերելով արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքերը, տեղեկացրել են, որ Իրանը պատրաստ է ամերիկացի բանտարկյալներին փոխանակել Միացյալ Նահանգներում իրանցի կալանավորների հետ:

Նմանատիպ նյութեր
1612 դիտում
09:25 11-01-2022
ԱՄՆ-ը և Ռուսաստանն Ուկրաինայի հարցով չեն գալիս համաձայնության․ «Ամերիկայի ձայն»
1410 դիտում
13:45 04-02-2014
Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին. Կլիչկո
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»