211652_close_icon
views-count2569 դիտում article-date 13:38 05-02-2015

Մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է, և ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին. Գագիկ Ծառուկյանը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին

Մենք ժողովրդի հետ ենք եւ մենք կստիպենք իշխանություններին, որպեսզի նրանք, վերջապես, գիտակցեն իրենց պատասխանատվությունը ժողովրդի առջեւ: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԲՀԿ-ի խորհրդաժողովում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ անգամ մեկ սխալ քայլը ժողովրդին կարող է փողոց դուրս բերել: Միաժամանակ նշեց, որ ժողովրդի համբերությունն էլ իր հերթին վերջանում է, ինչին նպաստել են տնտեսական անկայունությունը, Գյումրիի ողբերգական միջադեպը եւ Ադրբեջանի հետ սահմանին լարվածությունը: Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ առաջիկայում հզոր հանրահավաքներ կլինեն Երևանում և մարզերում: Նա հիշեցրեց, որ իշխանությունները դեռ չեն կատարել ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 կետանոց պահանջները, որոնց ուշացումը հղի է պայթյունի վտանգով: Ավելին, կարծում է, որ Հայաստանին պետք են այլ իշխանություններ` կրթված մարդկանցով իշխանություններ: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց խորհրդաժողովի մասնակիցներին ոչ միայն հրավերքն ընդունելու, այլ պետության եւ ժողովրդի առաջ ծառացած խնդիրների նկատմամբ անտարբեր չմնալու համար: Միաժամանակ կոչ արեց չկոտրվել, չհոգնել, չհիասթափվել անտարբերության պատնեշը կոտրելու հարցում, իսկ դրան պետք է հասնել ճիշտ գործելով եւ պայքարելով մինչեւ հաղթանակ:

Նմանատիպ նյութեր