Ուկրանիայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի՝ Վիտալի Կլիչկոյի եղբայրը՝ Վլադիմիր Կլիչկոն, հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող բախումների հետևանքով երկիրը կանգնել է քաղաքացիական պատերազմի նախաշեմին:
«Ցավոք սրտի, առկա մեծագույն խնդիրները կարող են քաղաքացիական պատերազմ առաջացնել, իսկ այդ դեպքում մեծ թվով ուկրաինացիներ կմահանան: Ես վախենում եմ, որ մենք կարող ենք կորցնել Ուկրաինան և երկրում հաստատվի բռնապետական վարչակարգը»,-նշել է Կլիչկո կրտսերը՝ հավելելով, որ չեն հասցնի աչք թարթել, երբ իրավիճակը կտրուկ կփոխվի դեպի վատթարագույնը: