1612 դիտում
09:25 11-01-2022
ԱՄՆ-ը և Ռուսաստանն Ուկրաինայի հարցով չեն գալիս համաձայնության․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ժնևում երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ժամանակ չկարողացան հարթել Ուկրաինայի հարցով միմյանց միջև առկա տարաձայնությունները, երբ Մոսկվան շարունակում էր պահանջել ՆԱՏՕ-ի կողմից դեպի արևելք ընդլայնումը դադարեցնելու երաշխիքներ, Վաշինգտոնը՝ վճռականորեն մերժում այդ պահանջները, ու դրանք համարում անիրատեսական: Այս մասին է հաղորդում «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը բանակցություններից հետո ասել է, որ «ոչ մի առաջընթաց» չի գրանցվել, և նորից պնդել Կրեմլի այն խոսքերը, թե Ռուսաստանն Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունի:
Ռյաբկովի և նրա ամերիկացի գործընկեր Վենդի Շերմանի կողից գլխավորած և 5 ու կես ժամ տևած բանակցություններից հետո Շերմանը բանակցություններն անվանել է «անկեղծ և շիտակ քննարկում», և ավելացրել սակայն, թե չի կարելի թույլ տալ, որ «որևէ մեկը փակի ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը»: Նա ասել է նաև, թե Ամերիկան Ուկրաինայի մասին չի կարող կայացնել որոշումներ՝ առանց Ուկրաինայի մասնակցության, որևէ որոշում Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի մասնակցության, և ՆԱՏՕ-ի մասին՝ առանց ՆԱՏՕ-ի մասնակցության:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ուկրաինա և նախկին խորհրդային այլ երկրներ որակել է որպես «կարմիր գիծ» Մոսկվայի համար` պահանջելով Արևմուտքից պարտադիր երաշխիքներ, որ այդ երկրները չեն դառնա դաշինքի անդամ:
Մոսկվան 100․000 թվակազմով զորքեր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով, ինչն առաջ է բերել դեպի Ուկրաինա հնարավոր ռազմական ներխուժում սկսելու վերաբերյալ մտավախություն:
Բանակցություններից հետո Ռյաբկովն ասել է, թե դժվար կլինի քննարկել այլ հարցեր, եթե ԱՄՆ-ը մերժում է Ռուսաստանի գլխավոր պահանջները:
«Եթե այժմ ՆԱՏՕ-ն շարունակի տեղակայել իր կարողությունները Եվրոպայում, ապա դրան կհաջորդի ռուսական կողմից ռազմական պատասխան, այդ սպառնալիքին հակազդելու համար»,- ասել է Ռյաբկովը: «Դա անխուսափելիորեն, անխուսափելիորեն կվնասի ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների անվտանգությանը»,- ասել է նա, առանց մանրամասնելու:
Կրկնելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ավելի վաղ արված հայտարարությունը, Շերմանն ասել է, որ առաջընթաց կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «կոնկրետ քայլեր ձեռնարկի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»:
«Մենք հստակ կերպով հասկացրել ենք, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա կկանգնի նշանակալի ծախսերի ու հետևանքների առջև, շատ ավելի ծանր կերպով, քան 2014 թվականին»:
Նրա խոսքերով, «Ռուսաստանն այսօր կանգնած է կարևոր ընտրություն կատարելու խնդրի առջև»:

Նմանատիպ նյութեր
1596 դիտում
09:25 31-05-2022
ԵՄ երկրները դեռ համաձայնության չեն եկել ռուսական նավթի էմբարգոյի շուրջ․ «Ամերիկայի ձայն»
1646 դիտում
09:25 19-08-2022
ԱՄՆ-ն ու Իրանը կանգնած են համաձայնության շեմին․ «Ամերիկայի ձայն»
4378 դիտում
11:26 24-05-2017
Ռուսաստանն անամոթաբար միջամտել է ԱՄՆ-ի ընտրությունների գործընթացին՝ ԿՀԳ նախկին ղեկավար. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1240 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1087 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»