7595 դիտում
14:25 30-07-2022
Ուկրաինացիները պնդում են, որ Խերսոնի շրջանում ավելի քան 100 ռուսաստանցի զինծառայող են ոչնչացրել
Ուկրաինայի զինված ուժերի հարավային խմբավորման հրամանատարությունն այսօր հաղորդել է Խերսոնի շրջանում ավելի քան 100 ռուսաստանցի զինծառայողներ և զինամթերքի երկու պահեստներ ոչնչացնելու մասին: Հաղորդում է «Ազատությունը»։
Սա պատերազմի մեկնարկից ի վեր ուկրաինական բանակի նախաձեռնած ամենահզոր հակագրոհն է:
Ըստ հարավային խմբավորման հրամանատարության, Խերսոնի շրջանում Դնեպրի գետի վրայով երկաթուղային հաղորդակցությունը խափանված է, ինչն էլ ավելի է դժվարացնում ռուսական ուժերի մատակարարումը:
Ուկրաինացիներն արևմտյան զինատեսակներով են թիրախավորել Դնեպրի վրայով գցված երեք կամուրջները:
Ըստ հարավային խմբավորման հրամանատարության, հուլիսի 29-ին ոչնչացվել է մոտ 170 ռուսաստանցի զինծառայող և առնվազն 7 հրասայլ:
Անկախ աղբյուրներն այս պահի դրությամբ չեն կարող ստուգել ուկրաինական կողմի հայտնած տվյալների արժանահավատությունը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության այսօրվա տեղեկագրում ասվում է, թե «ռուսները երկու պոնտոնային կամուրջ և լաստավավային համակարգ են տեղադրել ուկրաինացիների հարվածներից խափանված տրանսպորտային կապը վերականգնելու համար»:
Ըստ բրիտանացիների, «ուկրաինացիները, հավանաբար, հաջողությամբ կասեցրել են Դոնբասի շրջանում ռուսների ոչ մեծածավալ հակագրոհների փորձերը»:

Նմանատիպ նյութեր
840 դիտում
09:55 14-11-2022
Խերսոնի մարզում արձանագրվել է ավելի քան 400 ռուսական ռազմական հանցագործություն․ Զելենսկի
1164 դիտում
22:20 14-08-2014
Դամասկոսի արևելքում սիրիական զորքերը ավելի քան 100 գրոհային են ոչնչացրել
1276 դիտում
17:37 23-04-2023
Ուկրաինական ուժերը դիրքեր են գրավել Դնեպրի ձախ ափին՝ Խերսոնի շրջանում
Այս բաժնից
478 դիտում
14:21 05-05-2024
Բրազիլիայում սողանքները և ջրհեղեղները տասնյակ մարդկանց կյանք են խլել
430 դիտում
12:40 05-05-2024
Չինաստանը մայիսի 5-12-ը զորավարժություններ կանցկացնի Դեղին ծովում
460 դիտում
12:26 05-05-2024
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները