Դամասկոսի արևելքում սիրիական զորքերը ավելի քան 100 գրոհային են ոչնչացրել
Դամասկոսի արևելքում գտնվող Մլիհա արվարձանում սիրիական զորքերը զինված գործողություն են կանխել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ինչպես հայտնել է մարտական գործողությունների շրջանում գտնվող զինվորական աղբյուրը, բանակի ստորաբաժանումը իր վերահսկման տակ է վերցրել Դամասկոսի ելքից դեպի Արևելյան Գութայի կողմը գտնվող ստրատեգիական նշանակության բնակելի տարածքի մեծ մասը։
Ըստ «Ալ Մայադին» հեռուստաալիքի տվյալների՝ գրոհման ժամանակ զոհվել և վիրավորվել են ավելի քան 100 գրոհայիններ։