Ուկրաինական ուժերը դիրքեր են գրավել Դնեպրի ձախ ափին՝ Խերսոնի շրջանում
Ուկրաինայում ամենակատաղի մարտերը շարունակվում են Բախմուտի և Մարինկայի համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի շտաբը։ Գրում է Euronews-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գրոհայինները գրավել են ևս 3 թաղամաս քաղաքի արևմտյան մասում։ ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակի խոսքով՝ օդադեսանտայինները ուկրաինական ստորաբաժանումներին ֆիքսել են եզրերում և աջակցություն ցուցաբերել գրոհայիններին։
Մինչդեռ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը պնդում է, որ ուկրաինական ուժերը դիրքեր են գրավել Դնեպրի ձախ ափին՝ Խերսոնի շրջանում։
ISW-ն նշել է, որ ռուսական օկուպացիայի սկզբից ի վեր առաջին անգամ Դնեպրի արևելյան ափի տարածքը Խերսոնի շրջանում դիտարկում են որպես Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք, քանի որ միայն այժմ են ստացել արևելյան ուկրաինական դիրքերի աշխարհագրական պարզ պատկերներ։