211652_close_icon
views-count1205 դիտում article-date 23:16 28-06-2022

Իսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ)`  հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Լիոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` խորհրդանշական համարելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին երկուստեք նոր դեսպանների նշանակումը, ինչը լավ առիթ կարող է հանդիսանալ հայ-իսրայելական հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ, մասնավորապես` օդային հաղորդակցության, գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։

Նախարարի տեղակալ Սաֆարյանը և դեսպան Լիոնը կարևորեցին բազմակողմ համագործակցության ընդլայնումը։

Նմանատիպ նյութեր