ՀԱՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Մայիսի 18-ին ՀՀ-ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը (նստավայրը` Կիև) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը կարևորեց հայ-հարավաֆրիկյան հարաբերությունների զարգացմումը և համոզմունք հայտնեց, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցության խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Բասսոնն ասաց, որ ՀԱՀ-ը նույնպես մեծ կարևորություն է տալիս երկու երկրների միջև հարաբերություններին, և վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքեր` համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար: