211652_close_icon
views-count2298 դիտում article-date 16:08 11-07-2016

Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հուլիսի 11-ին ՀՀ-ում Եթովպիայի նորանշանակ դեսպան Գրում Աբայ Թեշոմեն (նստավայրը` ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի և Եթովպիայի միջև պատմական, կրոնական և մշակութային կապերն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ԱԳ նախարարի տեղակալը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության առավել խորացման և ամրապնդման գործում: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Երկուստեք ընդգծվեց միջազգային կառույցներում փոխգործակցության կարևորությունը:

Նմանատիպ նյութեր