211652_close_icon
views-count2514 դիտում article-date 15:00 03-05-2016

Հայաստանում Տաջիկստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 2-ին Հայաստանում Տաջիկստանի նորանշանակ դեսպան Իմոմուդին Սատտորովին (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` փոխնախարար Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Տաջիկստանի հետ հարաբերությունների զարգացումը` վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության զարգացման ու խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սատտորովը հավաստիացրեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Հանդիպմանը ընթացքում անդրադարձ կատարվեց քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության խորացման հեռանկարներին: Երկուստեք կարևորվեց միջազգային կառույցներում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր