211652_close_icon
views-count2087 դիտում article-date 18:44 25-06-2022

Շենգավիթում ֆուտբոլի նոր խաղադաշտի բացումը նշանավորվեց ֆուտբոլային խաղով. խաղադաշտում էր նաև Երևանի քաղաքապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շենգավիթ վարչական շրջանում ֆուտբոլի նոր խաղադաշտի բացումը նշանավորվեց ֆուտբոլային խաղով: Մրցապայքարը Երևանի քաղաքապետարանի և Գարեգին Նժդեհի փ․ 56 Ա շենքի բնակիչներից կազմված թիմերի միջև էր:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Քաղաքապետարանի թիմի կազմում էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը: Դարպասապահի դերում հանդես էր գալիս Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից Արսեն Մարտիրոսյանը:

Ընկերական խաղն ավարտվեց 6:3 հաշվով՝ հօգուտ Երևանի քաղաքապետարանի թիմի, բայց իրականում հաղթեցին բակի փոքրիկները, ովքեր հարմարավետ պայմաններում ֆուտբոլ խաղալու հնարավորություն ստացան:

Քաղաքապետը վստահեցնում է. մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:

«Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք սպորտի զարգացմանը, և հենց այդ նպատակին էր ուղղված նաև Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում նախորդ տարի մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը, որը մյուս տարի ամբողջությամբ կավարտենք: Վարչական շրջաններում նմանատիպ 20 ֆուտբոլի դաշտ կունենանք, բակերում նաև մարզասարքեր կտեղադրվեն: Համայնքը պետք է խրախուսի, որ մեր բնակիչները սպորտով զբաղվեն. ինչպես ասում են՝ առողջ մարմնում առողջ հոգի: Վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով հասնելու ենք այդ նպատակին»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Ընթացիկ տարում միայն Շենգավիթում նմանատիպ ևս երեք մինի ֆուտբոլի խոտածածկ բակային մարզադաշտ կկառուցվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր