Շարունակվում են Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցի և խաղադաշտի վերանորոգման աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շարունակվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող խաղադաշտի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերին, իսկ նոյեմբերից արդեն կգործի Խորեն Հովհաննիսյանի անունը կրող ֆուտբոլի դպրոցը, որը կընդունի շուրջ 200 երեխա։
Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում: