211652_close_icon

ՖԻՖԱ-ի աշխարհի ԱԱ․ «Բենֆիկան» 6:0 հաշվով հաղթեց «Օքլենդ Սիթիին»

views-count1216 դիտում article-date 10:33 21-06-2025
ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի C խմբի երկրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիան ներկայացնող «Բենֆիկան» և Նոր Զելանդիայի չեմպիոն «Օքլենդ Սիթին»։ Հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքի «Էքսպլորիա» մարզադաշտում։ Մեկնարկային սուլոցը հնչեց Երևանի ժամանակով 20:00-ին։

Խաղը ստիպված ընդհատվեց մոտ երկու ժամ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սակայն վերսկսվելուց հետո Լիսաբոնի ակումբը լիովին տիրապետեց խաղին և վստահ հաղթանակ տարավ 6:0 հաշվով։

Հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+8-րդ րոպեին, երբ թիմի փորձառու հարձակվող Անխել Դի Մարիան գրավեց մրցակցի դարպասը։ Երկրորդ գոլը խփեց Վանգելիս Պավլիդիսը՝ 54-րդ րոպեին։ 63-րդ րոպեին Ռենատու Սանչեշը դարձավ երրորդ գոլի հեղինակ։ 74-րդ րոպեին Լեանդրո Բարեյրոն ամրապնդեց «Բենֆիկայի» առավելությունը՝ ևս մեկ գոլ խփելով։ Հանդիպման վերջնամասում՝ 90+7-րդ րոպեին, Դի Մարիան դուբլ ձևակերպեց՝ հաջողությամբ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Նմանատիպ նյութեր