211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Երևանում. «4-րդ գյուղի» տներից մեկում հրդեհ է բռնկվել. հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են 3 մոխրացած մարմին, որոնցից մեկը նորածին է. տունը գազաֆիկացված չի եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count27270 դիտում article-date 09:37 03-07-2025
Այսօր՝ հուլիսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» Ամառանոցային 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ:

Հրշեջները մարել են կրակը և տան սենյակներից մեկում հայտնաբերել են 3 դի:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: 
 
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների և տան սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները 2 կին են և նորածին երեխա, այդ կանայք էլ նրա տատիկներն են, իսկ տունը, ըստ հարևանների հայտնածի, գազաֆիկացված չի եղել: 

11:20 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն ու Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները պարզել են, որ մահացածներն են նշված տան բնակիչներ 57-ամյա Գոհար Բ.-ն, 57-ամյա Կարինե Ս.-ն և 1 տարեկան Ալեքս Գ.-ն: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր