211652_close_icon

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ Արագածոտն գյուղում գործող «Ագրո-Պրո» ՓԲԸ-ին պատկանող «Ինտենսիվ այգիներ» արտադրամասի տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count21524 դիտում article-date 10:55 02-07-2025
Երեկ՝ հուլիսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտն գյուղում գործող պահեստային տարածքում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մելքոնյանը և Արթուր Ալեքսանյանը։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և մահացածը Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Հայկ Բադալյանն էր, ով ըստ նախնական տեղեկությունների աշխատանքներ կատարելիս բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՄԵՏԱԼՍՏՐՈՅ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունում՝ որպես բանվոր-շինարար, զոդող և աշխատանքներ էր իրականացնում «Ագրո-Պրո» ՓԲԸ-ի «Ինտենսիվ այգիներ» տեսակավաորման արտադրամասի տանիքի վրա: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր