Արայի գյուղի ամառանոցների 3-4 կմ-անոց ճանապարհը, որը լի է մարդաբոյ փոսերով ու կա փլուզման ենթակա, բայց օգտագործվող 2 կամուրջ, վերանորոգման կարիք ունի. շտապօգնությունն էլ դրա պատճառով չի կարողանում մոտենալ կանչի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հսկայածավալ աշխատանքներ է իրականցրել ու շարունակում է իրականացնել Հանրապետությունում ճանապարհաշինարարության ոորտում՝ գաղտնիք չէ. հիմնովին վերանորոգվել են ոչ միայն ճանապարհներ ու վտնագավոր, ամեն պահի փլուզման ենթակա կամուրջներ, ալ նաև ստեղծվել են նոր ճանապարհներ, կառուցվել նոր կամուրջներ, գովելի է, որ նման ճանապարհներ ու կամուրջներ կառուցվում են այնպիսի գյուղերում, որտեղ վերջին անգամ ասֆալտապատում իրականացվել է սովետական տարիներին:
Կառավարությունը նաև հսկայական աշխտանքներ է իրականացնում՝ Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ, քանի որ վերջին ցուցանիշներով զբոսաշրջիկների թիվը Հայաստան ինչքան էլ նվազի, միևնույն է՝ միշտ լինում են աշխարհի տարբեր երկրներից ժամանող զբոսաշրջիկներ:
Արագածոտնի մարզի Արայի գյուղում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Արայի գյուղի ամառանոցներում 300-ից ավելի բնակիչներ են ապրում ու եղել են բազմաթիվ դեպքեր, որ հենց այդ ամառանոցներ են այցելել նաև զբոսաշրջիկներ:
Գյուղը էլ ավելի կծաղկի ու կբարգավաճի, եթե ՀՀ կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Արագածոտնի մարզպետարանն ու Ապարան խոշորացված համայնքի ղեկավարը Արայի գյուղի ամառանոցներում գտնվող մոտ 3-4 կմ-անոց, ժողովրդի կողմից արդեն «անհասանելի ճանապարհ» անունը ստացած հատվածը կարգի բերեն:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղից դեպի Արայի ամառանոցներ տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհը մեղմ ասած անմխիթար վիճակում է։ Սովետական տարիներին է վեջրին անգամ ճանապարհը բարեկարգվել։
Վաղուց է այստեղ ասֆալտ չկա։ Ամռան այս շրջանում հատկապես ակտիվացել է մեքենաների շարժը։ Մարդիկ ու մեքենաներն են դժվարությամբ անցուդարձ անում։ Զբոսաշրջության զարգացման համար այս ճանապարհը նույնպես կարևոր է։ Քաղաքացիները մեծ դժվարությամբ են երթևեկում, վնասում են մեքենաները։ Իսկ Շտապօգնության մեքենաներն առհասարակ այս փողոց չեն մտնում։ Բնակիչներն ասում են, օրեր առաջ մարդ է վատացել, իրենք էլ ստիպված են եղել այս հատվածը նրան մեքենայով անցկացնել, հետո արդեն շտապօգնություն է օգնության հասել։
ՏԿԵ նախարարությանը, Արագածոտնի մարզպետին ու Ապարան խոշորացված համայնքի ղեկավարին են դիմում։ Խնդրում գոնե ժամանակավոր լուծում տալ՝ փոսալցման աշխատանքներ կատարել, քանի որ այս ճանապարհը կենսական նշանակություն ունի տարածքում ապրողների համար։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ էլ ասում էին, որ գոնե կատարեն ճանապարհի հարթեցման աշխատանքներ, հետո խճաքարերով խճապատեն, իսկ բազմաթիվ մարդաբոյ փոսեր էլ գոնե ժամանակավորապես ասֆալտապատեն ու ուզում ենք հավատալ, որ այդ հարցում թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, թե Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու թե Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը կընդառաջեն հարյուրավոր բնակիչների խնդրանքին և սայլը տեղից կշարժվի և որ ամենակարևորն է՝ ամռանոցներ մտնող 2 իբրև կամուրջ հանդիսացող այդ հատվածը նույնես հիմնովին նորոգեն, հակառակ դեպքում եթե փլուզում տեղի ունեցավ, իսկ դրա վտանգն ակնհայտ է, մի ամբողջ ազգաբնակչություն կհայտնվի անօգնական վիճակում՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ «գլոբուսից դուրս»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։