211652_close_icon

Տխրահռչակ տիկտոկեր Արթուր Չախոյանը, զգալով, որ հիմա էլ Քանաքեռ-Զեյթունում բնակիչների կողմից է չարխվելու, Սասնա էպոսի բոզ նապաստակի նման դիմեց փախուստի, նշում էին բնակիչները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count36633 դիտում article-date 16:14 03-07-2025
Երեկ՝ հուլիսի 2-ին, իրեն իբրև տիկտոկեր հռչակած տխրահռչակ Արթուր Չախոյանը հերթական անգամ փորձեց հանրությանը մոլորեցնել, թե իբրև Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացահայտել է դարի «հանցագործությունը»։ Սույն պարոնը Ավետիսյան փողոցում իբրև թե հայտնաբերել է, թե ինչպես Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը «գլխառադ» անելով ճանապարհը ասֆալտապատում։ Սույն կյանքից դժգոհ տիկտոկերը այդ մասին տեսանյութ էր հրապարակել իր անունով գործող սոցիալական էջերում, որպես նախաբան էլ գրել էր, թե հեսա Գագիկ Շամշյանը կգա ու շնչակտուր ռեպորտաժ կնկարահանի՝ գովերգելով թաղապետին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս մասին տեղեկանալու համար այցելեցինք արդեն ժողովրդի շրջանում որպես «բանսարկու»-ի և «մուտիլովչիկ»-ի համբավ ձեռք բերած Արթուրիկի նշած հասցե, որպեսզի կամ գովերգենք, կամ չգովերգենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Ա․ Հովակիմյանին։

Տեղում բնակիչները տեսնելով այլ կարծիք հայտնեցին, որ ասֆալտապատման հետ ոչ միայն թաղապետարանը, այլ նաև քաղաքապետարանը կապ չունեն, այստեղ բնակիչն է իր սեփական տան կոյուղագիծը փոխել, որը միչև փողոց է հասել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե աշխատանքներ կատարող բնակիչը, թե նրա հարևանները ասում էին․

«Սովետական տարիներից մեր տները կառուցված են եղել։ Վերջին ամիսներին կոյուղատարերը խցանվել էր և խնդիր էր առաջացել որպեսզի փոխենք։ Դիմեցինք «Վեոլիա ջուր», մեզ պատասխանեցին, որ դա մասնավոր տարածք է հետևաբար տան տերերը պետք է խողովակները փոխեն ու մեզ խորհուրդ տվեցին, որ թույլտավության համար ամեն դեպքում դիմենք նաև թաղապետարան։ Մենք էլ դիմեցինք ու թաղապետարանը առանց բյուրոկրատական քաշքշուկի թույլատրեց և մենք հարևաններով գործի անցանք։ Բնականաբար հին ասֆալտը քանդելուց հետո հենց դրա տակ պետք է անցկացնեինք նոր խողովակաշար, ինչը արեցինք ու քանի որ մենք էինք մեր ուժերով փողոցը քանդել իհարկե օրինական ճանապարհով, մեր ուժերով էլ որոշեցինք ասֆալտապատել ու երեկ ասֆալտապատում անելուց առաջ իմացանք ինչ որ բլոգեր է եկել ու երեք րոպե, ոչ ավել իր սև գործն է արել ու Սասնա էպոսի բոզ նապաստակի նման ճողոպրել։ Ես բանվորներին սուրճ էի դնում այդ երեք րոպե միչև եկա նրանց մոտ, ասեցին ինչ որ Արթուր Չախոյան անվամբ ոչնչություն կեղծ տեղեկություն է տարածել, թե իբրև թաղապետը անորակ ասֆալտ է անում։ Թե ես, թե հարևանները մեր հարցը ուղղում ենք այ ոչնչությանը։ Մի փորձի կեղծ լուրերով ապատեղեկատվություն տարածելով դիվիդենտներ հավաքես։ Էն որ ասում են մարդիկ հաճախակի թաշկինակներ են փոխում քո նմաններին որպես թաշիկնակ էլ չարժե օգտագործել։ Մենք մեր ուժերով կոյուղատարերը փոխել ենք պատրաստվում ենք ասֆալտապատում անենք, եկել իբրև սրտացավ, տվյալ դեպքում դու ոչ թե սրտացավ ես այլ «մուտիլովչիկ», բայց իմացի երևի 0,1 տոկոսն է քո զառացանքներին հավատում։ Էդքան դուխով տղա էիր, սպասեիր տանից գայի, ոչ թե թռնեիր, որովհետև գիտեիր չարխվելու էիր, ինչպես որ միշտ ես չարխվել։ Պարզապես քո բախտը բերեց, որ շուտ թռար, այ մնացածը չենք ուզում արտահայտվենք։ Բայց հիշիր դու միշտ չարխվել ու չարխվելու ես, քանի որ դու աշխատում ես մուտիլովչիկի հոգեբանությամբ, իսկ մյուս անգամ եթե փորձես հերթական անգամ մուտիլովկա անել, կկանգնես հայելու առաջ, ինչպես հայտնի մուլտֆիլմում, մի քանի անգամ կասես «էս ում ռոժն է, սա լրիվ բանսարկու է»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված փողոցի բոլոր բնակիչները իրենց շնորհակալությունն էին հայտնում Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ղեկավար Ա․ Հովակիմյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ովքեր չթույլտրեցին, որպեսզի դեռ սովետական տարիներից փողոցում եղած տպարանի մոտ կառուցված հսկայական քարե պարիսպը քանդեն, որպեսի իրենց համար սարքեին անցուղի ինչը առաջին հերթին վտանգ էր առաջացնելու բնակիչների համար ու եթե այս սուտի ու ինքնահռչակ բլոգերը մտածում է ժողովրդի մասին, թող բարձրաձայներ նաև այդ պահը, իսկ թաղապետն էլ այդ հատվածում նրանց կողմից կտրված երկու ծառի փոխարեն տնկեց 8 ծառ, տեղադրեց նստարաններ ու հիմա այդ հատվածը բնակչների համար դարձել է անվտանգ գոտի։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր