ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտի մոտ հիմնադրվելու է լեգենդար Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության աջակցությամբ վերանորոգվելու և շահագործման է հանձնվելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող ՖԻՄԱ-ի հանրահայտ խաղադաշտը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը։
Նշվում է, որ նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել 2022 թ. ընթացքում: Բացի դրանից նույն տարածքում հիմնադրվելու է ֆուտբոլի դպրոց, որը կրելու է լեգենդար Խորեն Հովհաննիսյանի անունը:
Ըստ հաղորդագրության ՝ հոկտեմբերի 22-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ նախագահի խորհրդական Խորեն Հովհաննիսյանն այցելել են խաղադաշտի տարածք, ծանոթացել ներկա պայմաններին և քննարկել հետագա անելիքները:
ՀՖՖ TV-ի տեսանյութը՝ ստորև: