Օձունում ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքը մեկնարկել է. ՖՈՏՈՇԱՐՔ
ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օձունում ֆուտբոլի խաղադաշտի կառուցման աշխատանքը մեկնարկել է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ Օձունում հետևեցինք խաղադաշտի կառուցման աշխատանքներին։ Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկն ունենալու ամենագեղեցիկ մարզադաշտերից մեկը՝ հաշվի առնելով հրաշալի տեսարանը, որ բացվում է խաղադաշտից։
Հիշեցնեմ՝ եվրոպական բարձր չափորոշիչներին համապատասխանող 40x20 չափի խաղադաշտի կառուցման ֆինանսավորման 90%-ն իրականացնում է ՀՖՖ-ն։ Աշխատանքները համակարգվում են ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ միասին։
Պրն Մելիքբեկյանի հետ քննարկեցինք նաև հարակից մարզադաշտի վերականգնման հնարավորությունը»։