Արտակարգ դեպք՝ Երևանում. «Ծիրան» սուպերմարկետի մոտից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա տղա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ժամանել են Արաբկիրի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի մոտից դանակահարված վիճակում քաղաքացի է տեղաոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա՝ «ձախ վերին վերջույթի նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտրոշոմամբ:
Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Արաբկիրի ավագ համայնքային ոստիկան Նիկողոսյանը, որտեղ բժիշկները նրան հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները, պարեկները, ապա ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Վլադիսլավ Սաչենկոն է:
Սունդուկյան և Հրաչյա Քոչար փողոցների հայտման վայրում՝ բակային հատվածում, և դեպի Հրաչյա Քոչար տանող ճանապարհի սանդուղքներին ու ինչ-որ ընկերության գրասենյակի դռան վրա իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, ինչպես նաև Սունդուկյան փողոցում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես առկա են արնանման հետքեր:
Տեղում պարզվել է, որ նշված ավտոմեքենան ընդհանրպաես կապ չունի տեղի ունեցած վիճաբանության, ծեծակռտուքի ու դանակահարության հետ:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։