Խոշոր ավտովթար՝ Երևանում. Աշտարակի խճուղում՝ 16 թաղամասի կամրջի վրա, բախվել են «Porsche Cayenne»-նն ու «BMW»-ն. վերջինը կոտրել է էլեկտրասյունն ու կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ դեպի 6-րդ թաղամաս տանող կարջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Կոտայքի մարզի բակիչ 27-ամյա Տիգրան Խ.-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վահե Ղ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը, նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Վարոս Ե.-ն և 57-ամյա Անահիտ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտաի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։