211652_close_icon

Ֆուտբոլիստ Տիկնիզյանը տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբ

views-count1675 դիտում article-date 20:55 22-06-2025
Կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստի հետ ակումբը պայմանագիր է կնքել 3 տարով: Նա հանդես կգա 71 համարի մարզաշապիկով։

«Տպավորություններս շատ դրական են, հայտնվել եմ մեծ ակումբում, որը խաղում է եվրոպական մրցաշարերում։ Գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որն ինձ վրա է։ Ես չեմ կարող օբյեկտիվորեն խոսել իմ ֆուտբոլային բնութագրերի մասին, ուստի դա թողնում եմ փորձագիտական շտաբի հայեցողությանը։ «Ցրվենա Զվեզդայի» հետ նպատակը Չեմպիոնների լիգան է»,- Տիկնիզյանի մեկնաբանությունը մեջբերում է մամուլի ծառայությունը։

2025/26 մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայում ելույթները կսկսի որակավորման երկրորդ փուլից: Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվում» հանդես է եկել 2021 թ-ից։ Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է 122 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը հանդես է եկել նաև ԲԿՄԱ-ում։ Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 22 հանդիպում։

Նմանատիպ նյութեր