211652_close_icon
views-count7604 դիտում article-date 10:31 25-03-2022

Ռուսաստանի կողմից քիմիկան զենք կիրառվելու դեպքում, մենք կտանք համարժեք պատասխան. ԱՄՆ-ի նախագահ․ «Ամերիկայի ձայն»

ՆԱՏՕ-ի առաջնորդները հինգշաբթի օրը հավանություն տվեցին Արևելյան Եվրոպայում դաշինքի ուժերի թվակազմն ավելացնելու առաջարկին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ չորս նոր մարտական խմբեր կուղարկվեն Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա և Ռումինիա: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ «ՆԱՏՕ-ն երբեք ավելի միասնական չի եղել, քան այսօր: Իսկ դա այն է, ինչը նախագահ Պուտինը չէր սպասում»,- հայտարարեց նա:

ՆԱՏՕ-ի հանդիպումից հետո անցկացված մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին հարցին, Ջո Բայդենն ասել է. «Ես չեմ պատրաստվում ձեզ հետախուզական տվյալներ տրամադրել: Սա՝ մեկ: Եվ երկու՝ մենք կտանք պատասխան, կտանք պատասխան, եթե Պուտինը կիրառի նման զենք: Եվ մեր պատասխանը կլինի այդ կիրառմանը համարժեք»։

Նմանատիպ նյութեր