14047 դիտում
12:00 15-11-2014
Մենք ադրբեջանցիներին պատասխան կտանք այնտեղից, որտեղից չեն սպասում՝ դա ասելու բան չէ, բայց ավելի դաժան ցավ կապրեն. Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը՝ խոցված ուղղաթիռի մասին
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ցավակցում է Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի զոհերի հարազատներին:
Նա, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին. ասաց. «Մեր հակահարվածը ասելու բան չի: Ընդհանրապես, եթե մի տեղից վնաս ենք ստանում, որտեղից չեն սպասում մեզ, այդտեղից ենք այդ վնասի հատուցումը տալիս: Ուրիշ տեղով ենք ցավ պատճառում, որ ավելի դաժան ցավ ստանան: Աշխարհով մեկ հիմա դրանց վրա են տվել: Կոզրը մեր ձեռն ա էս պահին: Եթե ի օգուտ մեզ չգործեն, նոր մենք մեր մասով կգործենք: Բայց պատասխան միանշանակ լինելու է»:
Պատգամավորը միաժամանակ ավելացրեց, որ չի կարծում, որ որեւէ մեկը կարող է կռվով գնալ եւ վառված դիակները հետ բերել:
«Հետո, մենք ունենք խաղաղության համաձայնագիր: Նախագահն էլ ասել է,որ ինքագլուխ ոչինչ չնախաձեռնենք: Ասելով շատ բան կարանք ասենք: Մենք ունենք կանոնավոր բանակ եւ դրանից առաջ չի կարելի շարժվել: Դա քաղաքական, պետական որոշում է: Մի անձի որոշում չի»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հայկական մարտական Մի-24 ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Ցավով տեղեկացրել էինք, որ զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Ավելին, մինչեւ հիմա նրանց չեն վերադարձնում:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ճշտել էր, որ ուղղաթիռի մեջ եղել են մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանը, ով Երևանի Նորք Նորքի Գյուրջյան փողոցի բնակիչ է, 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, ով նույնպես Նոր-Նորքից է եւ Չարենցավանի բնակիչ, 22-ամյա լեյտենանտ Ազատ Սահակյանը, իսկ նրանց հարազատներից եւ ծանոթներից տեղեկացել էինք, որ Սարգիսը եւ Ազատն ամուսնացած չեն: Սարգիսի ընտանիքում կա 5 երեխա, իսկ Ազատի ընտանիքում՝ 2: Ազատն ընտանիքի միակ տղան էր: Զինծառայողների հարազատները, թեեւ, շատ ծանր վիճակում են, բայց նրանցից իրենց զավակներին սպասում են ողջ տեսնել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
505 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը
763 դիտում
18:01 21-11-2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ
916 դիտում
17:36 21-11-2024
Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-8,000 դրամ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան