4369 դիտում
21:24 17-05-2016
Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կտրվի համարժեք պատասխան. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.
Հարգելի խորհրդարան,
Հասարակական-քաղաքական կյանքի ամենաառանցքային հարցը շարունակում է մնալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը եւ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Հայաստանյան կողմը հստակ ներկայացրել է իր թեզիսները, եւ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը վերահաստատեց, որ նրանք ընդունում են պաշտոնական Երեւանի առաջարկները՝ եւս մեկ անգամ պնդելով, որ 1994 թվականին կնքված զինադադարն անժամկետ է եւ վստահության մեխանիզմների հետաքննությունն ուղղակի անհրաժեշտություն է:
Ավելին՝ հանդիպումից հետո Հանրապետության առաջնորդը հղեց կոնկրետ ազդակներ.
1. Պատերազմը լավագույն լուծումը չէ, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կտրվի համարժեք պատասխան:
2. Բովանդակային իմաստով բանակցությունների մասին որեւէ խոսք չի եղել:
3. Հայաստանյան կողմն առաջարկել է մինչեւ հաջորդ՝ նախատեսվող հանդիպումը շփման գծում իրականացնել մոնիտորինգ: Ընդ որում, մոնիտորինգի հաստատման որեւէ նախապայման չի եղել: Հայաստանյան կողմը հանդես է եկել ոչ թե խնդրողի, այլ առաջարկողի եւ պնդողի դերում:
4. Մեր զինված ուժերը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը եւ թույլ չեն տվել հակառակորդին ագրեսիայի արդյունքում միակողմանի զիջում կորզել հայկական կողմերից:
Անհերքելի փաստ է, որ Ադրբեջանը ձախողվել է:
5. Մենք մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Արցախում ձգտում ենք խաղաղության, որպեսզի մեր հայրենակիցները ծառայեն իրենց Հայրենիքին, ապրեն եւ արարեն հանուն Հայրենիքի: Իսկ դրա համար մենք պարտավոր ենք միավորել Հայաստանի
Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Սփյուռքի ջանքերը: Դա է մեր միակ ուղին:
Շնորհակալություն ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
41823 դիտում
09:31 21-11-2020
Ռազմական դրությունը կպահպանվի. ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա. «Ժամանակ»
Այս բաժնից
544 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
778 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
712 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը