6328 դիտում
10:50 02-03-2022
ՌԴ-ի նպատակներն իրագործելի են, եթե նույն ձևով է նոր աշխարհակարգը տեսնում ԱՄՆ-ն․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ռուսաստանի նպատակներն այս պատերազմում հստակորեն շարադրված են Պուտինի ստորադասների ելույթներում եւ ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցների հրապարակումներում: Չնայած դրա մասին արդեն հնչել են բազմաթիվ հայտարարություններ, առավել ամփոփ, կարծում եմ, այդ նպատակները ներկայացված են «Ռեգնումի» հրապարակումներից մեկում: Վերաշարադրում եմ այդ հրապարակման հիմնական թեզերը, որոնք, բնականաբար, բխում են ՌԴ նախագահի ելույթից:
1/ Լիակատար ռազմական վերահսկողություն Ուկրաինայի հանդեպ:
2/ «Դեմիլիտարիզացիա»՝ Ուկրաինան չպիտի ունենա զինված ուժեր եւ ռազմարդյունաբերություն:
3/ «Դենացիֆիկացիա»՝ ներկա իշխանության տապալում, խստագույն պատիժ բոլորին, ովքեր «ռուս ժողովրդի հանդեպ հանցագործություններ են կատարել»: «Բենդերական» ավազակախմբերի անդամների ձերբակալություն, «բենդերական» գաղափարախոսության արգելում գիտության եւ կրթության ոլորտում:
4/ Ռուսների ազգային ինքնորոշման իրավունքի իրագործում, որի արդյունքում Ուկրաինայից կանջատվեն ոչ միայն Դոնեցկի ու Լուգանսկի, այլեւ Խարկովի եւ Օդեսայի մարզերը:
Այս վերաշարադրանքում ես մի քանի բառ եւ արտահայտություն վերցրել եմ չակերտների մեջ: Օրինակ, գերմանական իրականության հետպատերազմյան (1950-ական թվականների) բառապաշարից վերցրած «դենացիֆիկացիա» բառը ենթադրում է, որ Ուկրաինայում այժմ նացիստական ռեժիմ է: Ինձ թվում է՝ սա մերկապարանոց պնդում է, որը հիշեցնում է Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե իբր 2020 թվականին նա կարողացել է հաղթել «հայկական ֆաշիզմը»:
Նույն՝ 20-րդ դարի կեսերի խորհրդային բառապաշարից «բենդերական» մակդիրը նույնպես կապ չունի 21-րդ դարի 3-րդ տասնամյակի իրողությունների հետ: Դա նույնն է, որ մեկին մեղադրես «տրոցկիզմի» եւ «մակարտիզմի» մեջ: Հասկանալի է, որ նման պիտակներն ունեն զուտ քարոզչական բնույթ եւ կոչված են մեր՝ նախկին խորհրդային մարդկանց հոգիների մեջ տհաճ հիշողություններ արթնացնել:
Բայց եկեք քարոզչական շղարշը մի կողմ թողնենք եւ փորձենք պատասխանել՝ արդյոք Ռուսաստանի հայտարարագրված նպատակներն իրագործելի՞ են: Կարծում եմ՝ այո, եթե… Եթե (չզարմանաք) մոտավորապես նույն ձեւով է նոր աշխարհակարգը տեսնում Միացյալ Նահանգները:
Պատկերացրեք մի վիճակ, երբ Ուկրաինան պառակտվում է. Արեւմտյան` «Հաբսբուրգյան» Ուկրաինան (ինչպես էլ այն կոչվի) անցնում է Եվրոպային, մնացածը մասը (դարձյալ՝ անկախ անունից)՝ Ռուսաստանին: Այսպիսով առաջանում է բաժանարար գիծ, «երկաթե վարագույր», որի մի կողմում ժողովրդավարական, տեխնոլոգիապես զարգացած աշխարհն է, մյուս կողմում՝ աղքատ, հետամնաց, ավտորիտար, զանազան պատժամիջոցներով ճնշված երկրները: Արդյոք նման դասավորությունը ձեռնտու չէ՞ ԱՄՆ-ին: Սա, իհարկե, վարկած է, բայց, համաձայնեք, բավականին իրատեսական տարբերակ:
Իսկ մե՞նք: Մենք, կարծում եմ, պետք է լավ հարաբերություններ պահպանենք երկու կողմերի հետ եւ այդ դեպքում կարող ենք նաեւ շահել՝ ավիափոխադրումների, բանկային համակարգի, ՏՏ ոլորտում: Բայց դրա համար, իհարկե, պետք է այլ որակի կառավարություն ունենալ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1072 դիտում
14:04 25-07-2023
Հին աշխարհակարգը, ըստ էության, գոյություն չունի. ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ ոք չգիտի. Փաշինյան
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»