32536 դիտում
21:37 16-04-2020
Երբ տեսնում ես քո արած գործը ու տեսնում ես շարունակություն կա, քեզ հաղթած ես զգում, երբ տեսնում ես՝ քո արածը կաղում է, մի քիչ հիվանդ ես զգում, ես հիմա ինձ մի քիչ հիվանդ եմ զգում. Վլադիմիր Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/04/16/Gasparyan/3265852?fbclid=IwAR0c7iTYMcOdEQMiS3_hoMMVuu0UTf--fzjNZQeUKduV9BP_HZPafDR2C88]Tert.am[/url]-ը գրում է. Ես երբեք հինը չեմ եղել, ես միշտ նորն եմ եղել, ես երեք գլխավոր հրամանատար եմ ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, և երբեք անօրինական հրաման չեմ ստացել, ատելության մթնոլորտի սերմանում այն ժամանակ չեմ լսել և չեմ ուզում, որ դա հիմա լինի, որովհետև այն ժամանակ մենք բոլորս իմունիտետ ունեինք, հիմա իմունիտետը տարբեր վիրուսներով խառնում են․ դժվար է լինում, երբ վիրուսը մուտացիա է անում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Թե ինչ է փոխվել ՀՀ-ում վերջին երկու տարում, նախկին ոստիկանապետն ասաց. «Մի դրական բան եմ ասում. ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները, իշխանության բերելով հպարտ քաղաքացուն, ցույց տվեցին, թե քանի արժանապատիվ մարդ է մնացել, քանի չբամբասող, քանի գործ սարքող է մնացել, քանի գործ քանդող է մնացել, քանի բարի է մնացել, քանի չար է մնացել, քանի սողուն է մնացել, քանի քայլող է մնացել, քանի հզոր է մնացել: Հրաշալի բարոմետր էր»:
Անդրադառնալով ոստիկանության գործունեությանը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Երբ տեսնում ես քո արած գործը ու տեսնում ես շարունակություն կա, դու քեզ հաղթած ես զգում, երբ տեսնում ես՝ քո արածը կաղում է, քեզ մի քիչ հիվանդ ես զգում, ես հիմա ինձ մի քիչ հիվանդ եմ զգում»: Դիտարկմանը՝ փաստորեն երկորոդ տարբերակն է տեսնում, Գասպարյանն ասաց, որ կարծում է՝ բարեփոխումները, որ անում էին, պետք չէ կիսատ թողնել. «Այն բարեփոխումները, որ իբր արվում են, մենք այդ բոլոր ճանապարհներն անցել ենք»:
Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ արվող քննադատություններին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ եկեղեցին պարբերաբար թիրախավորվում է.«Ես այստեղ տեսնում եմ տեխնոլոգիա: Վեհափառ Հայրապետը միջնորդություններ է արել այլ իրավիճակներում, նման ռեակցիաները ցույց է տալիս, որ եկեղեցու ու Վեհափառի դեմ ուղղված գործունեությունը ոչ միայն ինչ-որ կազմակեպությունների գործն է, այլ որոշ հատված հովանավորում և օգնում է դրան: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, ամբողջ ազգը միաբանվեց: Այ երբ ներսում է պատերազմ, ներսում են սև, կանաչ, կարմիր, մոխրագույն, խայտաբղետ երևույթներ տեղի ունենում, երբ բաժանում են, որ դու ծնվել ես հինգշաբթի օրը, նա ուրբաթ օրը, որ դու հին ես, նա նոր է, և այլն․ երբ ներսում է բաժանումը, շատ դժվար է կանգնեցնել»:
Հարցին՝ նախկինում այդպես չէ՞ր, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ վերահսկելի էր:
Դիտարկմանը, թե ընդդիմությունը հաճած է նշում, որ դատավորների նկատմամբ ճնշումներ կան, քաղաքական գործիչները ևս ենթարկվում են ճնշումների և հարցին՝ նկատո՞ւմ է այդ ամենը, ատելության մթնոլորտը նկատելի՞ է, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ այդ ատելության մթնոլորտը բոլոր տեղերում է․ «Ես չեմ ուզում մտածել, որ քաղաքականությունն է այդպիսին, քանզի լսում եմ, որ ասում են՝ սեր, հանդուրժողականության և այլն, քանի դեռ լսում եմ դա, ուզում եմ դրան հավատալ, բայց երբ համացանցային իրականությունից դուրս ես գալիս ու շփվում ես մարդկանց հետ, ուրիշ բաներ են խոսում»,-ասաց Գասպարյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/04/16/Gasparyan/3265852?fbclid=IwAR0c7iTYMcOdEQMiS3_hoMMVuu0UTf--fzjNZQeUKduV9BP_HZPafDR2C88]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
454 դիտում
17:55 12-11-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
481 դիտում
17:39 12-11-2024
Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
1033 դիտում
17:23 12-11-2024
3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ)