1066 դիտում
14:04 25-07-2023
Հին աշխարհակարգը, ըստ էության, գոյություն չունի. ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ ոք չգիտի. Փաշինյան
Միջազգային եւ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված եւ անկայուն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աշխարհակարգը, որ համարվում էր այդ թվում մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, ոչ ոք չգիտի: Նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են ու աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի եւ իրական:
Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են եւ Արեւելք-Արեւմուտք մեզ համար վանդական բանաձեւերը բավարար չափով չեն գործում: Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը եւ իրագործումը եւ տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ Հայաստանի տեղի ու դերի հստակեցումը;
Հայաստանին սահմանակից երկրներից որեւէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի եւ նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձեւը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում:
Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի եւ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով եւ պետք է շարունակեն զարգանալ»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ շարունակեց, որ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել. «Ու չնայած այս պայմաններում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարեւոր է ընդգծել խաղաղության օրակարգի ամփոփոխելիությունը եւ մեր կառավարության հավատարմությունն այդ օրակարգին»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1781 դիտում
11:03 06-12-2019
«Վերնատուն» ակումբն, ըստ էության, գոյություն չունի. «Ժամանակ»
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»