«Ակումբը չի զբաղվում աշխարհաքաղաքական հարցերով». «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Աերոֆլոտի» մասին
«Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի համագործակցությունը «Աերոֆլոտի» հետ: Թիմը «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպմանը Իսպանիա չէր մեկնել ռուսական ավիաընկերության հետ:
«Ակումբը «Աերոֆլոտի» հետ պայմանագրի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի անելու», հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» մամլո ծառայությունում:
Դրա հետ մեկտեղ, ակումբի ներկայացուցիչը հավելել է. «Ակումբը շարունակում է մնալ «Աերոֆլոտի» գործընկերը: Համագործակցության համաձայնագիրը կնքվել է ավիաընկերության, այլ ոչ թե՝ Ռուսաստանի կառավարության հետ:
Մենք բազմաթիվ գործընկերներ ունենք աշխարհով մեկ: Որպես ֆուտբոլային ակումբ, մենք աշխարհաքաղաքական հարցերում դիրքորոշումներ չենք որդեգրում»: