211652_close_icon
views-count1393 դիտում article-date 18:41 27-03-2023

«2,5 տարի է անցել, բայց չեն զբաղվում մեր հարցերով․ մենք ծնողներով անհատական դիմումներ ուղարկեցինք դատախազություն, որով պահանջում ենք մեր երեխաների հարցերով պարզաբանում»․ Արսեն Ղուկասյան․ aravot.am

«Այսօր մենք ծնողներով անհատական՝ յուրաքանչյուրս մեր անունից իր որդու վերաբերյալ դիմում է ուղարկել դատախազություն, որով պահանջում է իր երեխայի հարցերով պարզաբանում»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Արսեն Ղուկասյանի եղբայրը՝ Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբորորդին՝ ժամկետային զինծառայող Սարգիս Ղուկասյանը, մինչ օրս համարվում է անհայտ կորած։

յսօր՝ մարտի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց անհետ կորածների 50-ից ավելի հարազատներ էին հավաքվել։ Նրանց փաստմամբ՝ 2,5 տարի է անցել, սակայն քննչական մարմինները 2,5 տարի չեն զբաղվում անհայտ կորածների հարցերով։

Արսեն Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց․ «12 ծնողների անունից արդեն մեկ անգամ փոխանցել ենք գլխավոր դատախազությանը դիմում։ Մեր հարազատների՝ անհայտ կորելու վերաբերյալ քննություն չի կատարվում, թե ինչ է եղել, ոնց է եղել, ինչ հանգամանքներում։ Այն օրվանից, երբ ծնողը հայտարարություն է տվել, որ իր զավակն անհայտ բացակայող կամ անհայտ կորած է, իրենք պետք է այդ օրվանից սկսած աշխատանք տանեին, որ պատասխան տային, թե ինչ է եղել այդ երեխաների հետ։ Իրենք չեն արել։ Ես ինքս եմ գնացել, մտել քննչական կոմիտե, այդ հարցը բարձրացրել, ասել՝ երկուսուկես տարի անցել է, բերեք, ներկայացրեք՝ Ղուկասյան Սարգիսի անհայտ կորելու վերաբերյալ ի՞նչ քննություն եք արել, ո՞ւմ հետ եք խոսել, ո՞վ է ինչ ասել։ Երկու ժամ ինձ փորձեցին շեղել, խոսակցությունը տանել այլ հարթակներ։ Ես պնդեցի, որ մինչև իմ աչքը չտեսնի, մատս չշոշափի, այլ բանի չեմ հավատա։ Ասացի՝ դուք կատարած աշխատանք չունեք, որ ինձ ներկայացնեք»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր