«Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ տարեկան 500 մլն ֆունտ եկամուտով առաջին անգլիական ակումբը
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հրապարակել է 2015/16 ֆինանսական տարվա արդյունքները
Մանկունյանցիների եկամուտը կազմել է 515,3 մլն ֆունտ: Ակումբը դարձավ առաջին անգլիական թիմը` տարեկան 500 մլն ֆունտ եկամուտով: 2015 թվականին ակումբի եկամուտները կազմել են 395,2 մլն:
Սակայն մանկունյանցիները առայժմ ետ են մնում «Բարսելոնայի», որի եկամուտները նույն ժամանակահատվածի համար կազմել են 570 մլն եվրո:
Ակումբի եկամուտները ավելացել են Անգլիայի Գավաթը ռեկորդային` 12-րդ անգամ նվաճելու, ԱՊԼ-ի հեռարձակման իրավունքներից և 14 հովանավորչական գործարքներից:
Ընդ որում, «ՄՅՈւ»-ն 8,4 մլն ֆունտ է վճարել Լուի Վան Գալի և նրա օգնականների պայմանագրերի վաղաժամկետ խզման համար: