211652_close_icon
views-count74445 դիտում article-date 16:06 18-02-2022

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է 23-ամյա վարորդը BMW-ով բախվում կայանված Tesla-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է այսօր, փետրվարի 18-ն, Երևանի կենտրոնում 23-ամյա վարորդը BMW-ով Խորենացի փողոցում բախվում ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արշակ Չիբուխչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի փողոց ընթանալիս բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկային։ Հարվածի արդյունքում Tesla-ն առաջ էր ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Highlander մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել էր Nissan Patrol մակնիշի ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Սուրեն Բալդրյանն ու Սամսոն Աղեկյանը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին