Լոռու մարզում՝ Վանաձորի «Սաունա» հյուրանոցային համալիրում, 12 հոգու համար ազատ տեղ չլինելու պատճառով «Խիմզավոդ» թաղամասի բնակիչ «Կառատեիստ Արսեն»-ը վիճաբանել ու հայհոյել է հյուրանոցի մենեջերին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեում գործող «Սաունա» հյուրանոցային համաիրում վիճաբանություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հյուրանոց մեկնած ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արմինե Մ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով 3 անձ մոտեցել են վերը նշված հյուրանոց, որոնցից մեկին ինքը ճանաչում է՝ որպես «Խիմզավոդ» թաղամասի բնակիչ՝ «Կառատեիստ Արսեն», իսկ վարորդին և նրանց հետ գտնվող երրորդ անձին, ով եղել է ակնհայտ անչափահաս տղա երեխա, ինքը չի ճանաչել։ Արսենը հուլիսի 1-ին 12 հոգու համար ազատ տեղ չլինելու պատճառով իր հետ վիճաբանել և իր ու ընտանիքի անդամների հասցեին մոտ 10 րոպե տևողությամբ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները պարզել են, որ «Կառատեիստ Արսեն»-ը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Արսեն Փ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։